Ավտովթար Երևանում. Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին


Ավտովթար Երևանում. Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին
Հունվար 13 14:40 2018

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի և 35-ամյա Արմեն Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում և սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։ 



loading...