Տանտիրուհին միայնակ է ապրել․ մանրամասներ՝ Վանաձորի հրդեհից


Տանտիրուհին միայնակ է ապրել․ մանրամասներ՝ Վանաձորի հրդեհից
Հունվար 13 14:20 2018

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 10:40-ի սահմաններում մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու երրորդ շենքի թիվ 40 բնակարանում, գրում է armtimes.com-ը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարելով բնակարանում բռնկված հրդեհը, ներսում հայտնաբերել են տանտիրուհու՝ 1931 թվականին ծնված Աղուն Մելքոնյանի այրված դին:

Մեզ հայտնի դարձավ, որ կինը տանը բնակվել է միայնակ, ունեցել է առողջական խնդիրներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...