Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 31-ամյա վարորդը Nissan-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 31-ամյա վարորդը Nissan-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում
Հունվար 12 13:50 2018

Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Թադևոսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 210-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 01 ՍX 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Թադևոսյանը, նրա ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 57-ամյա Իվետա Հարությունյանը, 26-ամյա Անահիտ Ավետիսյանը և 61-ամյա Արարատ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ի. Հարությունյանն աշխատում է Սյունիքի քոլեջում՝ որպես գանձապահ, իսկ Ա. Ավետիսյանը՝ նույն քոլեջում՝ որպես դասախոս։