Հրդեհ երեւանյան բնակարաններից մեկում


Հրդեհ երեւանյան բնակարաններից մեկում
Հունվար 11 13:10 2018

Հունվարի 10-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:26-ին: Պարզվել է, որ այրվել է հեռուստացույցը և պահարանը գույքով՝ մասամբ: