Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԵԼՔ-ի իրազեկումը. երթը կլինի ընդդեմ թանկացումների


Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԵԼՔ-ի իրազեկումը. երթը կլինի ընդդեմ թանկացումների
Հունվար 11 12:30 2018

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԵԼՔ դաշինքի իրազեկումը՝ հունվարի 19-ին երթ անցկացնելու վերաբերյալ: Տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

«Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- նշված է կայքում:

ԵԼՔ դաշինքի նախաձեռնած երթն ընդդեմ թանկացումների է:



loading...