Հրդեհ Նոր Նորքում


Հրդեհ Նոր Նորքում
Հունվար 11 12:10 2018

Հունվարի 10-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ շատրվանների մոտակայքում, այրվում են ծառեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թոթովենց փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:02-ին:

Այրվել են զրուցարան-տաղավարի փայտյա կառուցատարրերը՝ 8 քմ:



loading...