Գեղամյանի վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգվեց


Գեղամյանի վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգվեց
Հունվար 11 11:49 2018

ԱԺ-ում մեկնարկել է Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքյան գրառում էր արել, որ ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներչով հարձակվել է իր վրա, ինչի հետո «Ելք» խմբակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկավ: Հարցը հետաձգվել էր «Ելք»-ի նախագծի առաջարկում փոփոխություններ կատարելու համար:

Այսօր ևս հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ հարցով հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նիստին ներկա չէր: Ներկա չէր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Նշենք, որ և Արտակ Զեյնալյանը և Արտաշես Գեղամյանը նույն ժամին մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններերի մշտական հանձնաժողովի նիստին:



loading...