Կարապետյանի «մենաշնորհն» ու Գաբրիելյանի ցանկությունը


Կարապետյանի «մենաշնորհն» ու Գաբրիելյանի ցանկությունը
Հունվար 11 11:09 2018

ՀՀ Կառավարությունն այսօր հրավիրել է 2018 թվականի անդրանիկ նիստը։ Այն վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ ամանորյա տոներից անմիջապես հետո վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնեց արձակուրդ։ Կարապետյանը արձակուրդը անցկացնում է արտերկրում, իսկ թե կոնկրետ որ ուղղությամբ է մեկնել վարչապետը հայտնի չէ։
Կառավարության այսօրվա նիստի սկզբում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարճ շնորհավորեց գործադիրի անդամներին ամանորի կապակցությամբ, մաղթելով, որ տարին հաջող սկսեն եւ ավարտեն։

Եվ քանի որ նիստը Կարեն Կարապետյանը չի վարում հանձնարարականներ չհնչեցին։ Հանձնարարականներ հնչեցնելու «մենաշնորհը» Կարապետյանինն է։

 



loading...