Մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ


Մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ
Հունվար 11 09:50 2018

Հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 VC 738 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1964 թ. ծնված Ս. Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հտա 15 մ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը (1946 թ. ծնված Գ. Ս.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն: