Հրդեհ Գուգարք գյուղում


Հրդեհ Գուգարք գյուղում
Հունվար 10 17:40 2018

Հունվարի 10-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում (140 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:53-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և թիթեղյա ծածկը (մոտ 20 քմ)։