Արփինե Հովհաննիսյանը մեկնում է Փարիզ. հակամարտությունների հարցով նիստ է կայանալու


Արփինե Հովհաննիսյանը մեկնում է Փարիզ. հակամարտությունների հարցով նիստ է կայանալու
Հունվար 10 13:50 2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունվարի 12-17-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: