Լոռու մարզի Տաշիր քաղաքում 38-ամյա վարորդը 06-ով բախվել է պատին


Լոռու մարզի Տաշիր քաղաքում 38-ամյա վարորդը 06-ով բախվել է պատին
Հունվար 10 12:50 2018

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ղազարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 58 ԼԼ 372 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել է պատին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: