Լոռու մարզում վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր


Լոռու մարզում վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր
Հունվար 9 14:20 2018

Երեկ՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Մամբրե Աթաբեկյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 MA 062 համարանիշի ավտոմեքենայով Լոռի -Բերդ –Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 58-ամյա Սուսաննա Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: