Վաստակավորի կոչումներ` ծանրորդներին


Վաստակավորի կոչումներ` ծանրորդներին
Փետրվար 10 22:51 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների եւ մասնագետների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հրաչյա Ռոստոմյան ծանրամարտի ընդհանուր վիճակը հանրապետությունում դրական է գնահատել: Նրա գոհ է մեր ծանրորդների ելույթներից` 2016թ Ռիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում:

Վերջում Հրաչյա Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է շնորհել 2016թ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: