«Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվելով՝ մահացել է


«Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվելով՝ մահացել է
Հունվար 9 11:10 2018

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է: 

Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր: Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն: