Վանաձորում կոշիկի արհեստանոց է այրվել


Վանաձորում կոշիկի արհեստանոց է այրվել
Հունվար 8 16:55 2018

Հունվարի 8-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեի մոտակայքում այրվում է կոշիկի արհեստանոց:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 118ա հասցեում գործող Ռ. Մ.-ի վարձակալած կոշիկի արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:12-ին, մարվել՝ 10:34-ին:

Ամբողջությամբ այրվել է կոշիկի արհեստանոցը՝ գույքով (մոտ 10 քմ):