Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու. Փաշինյան


Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու. Փաշինյան
Հունվար 8 11:57 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է։

Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները և տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության և դրանցից արված հետևությունների մասին։

Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»։