Հրդեհ Երեւանի տներից մեկում․ դի է հայտնաբերվել


Հրդեհ Երեւանի տներից մեկում․ դի է հայտնաբերվել
Հունվար 8 10:40 2018

Հունվարի 7-ին, ժամը 20:47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում, ներսում վատառողջ քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:34-ին:

Մասամբ այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ):

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1950 թ. ծնված Հ. Ք.-ի դին: