Նուբարաշենում ավտոմեքենա է արգելափակվել


Նուբարաշենում ավտոմեքենա է արգելափակվել
Հունվար 8 09:30 2018

Հունվարի 8-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-21» մակնիշի 65 UU 449 պետհամարանիշով ավտոմեքենան: