Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի իր գործընկերոջը


Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի  իր գործընկերոջը
Հունվար 7 15:23 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ Սուրբ ծունդի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:


Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: