Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. հայ մարզիկները վարկանիշային աղյուսակում


Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. հայ մարզիկները վարկանիշային աղյուսակում
Փետրվար 10 20:26 2017

Ըմբշամարտի միասնական աշխարհը (UWW) ներկայացրել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի հունվարի վարկանիշային աղյուսակները:

Տարվա առաջին ամսվա ցանկերում հայ ըմբիշները հետևյալ դիրքերում են.

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի աղյուսակը:

66 կգ քաշային կարգում երկրորդն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է: Հայ մարզիկից առաջ է միայն Ռիո-2016-ի եզրափակչում Միհրանի մրցակից, սերբ Դավոր Շտեֆանեկը: Նույն քաշային կարգի 15-րդ տեղում է Կարեն Ասլանյանը:

71 կգ քաշային կարգում 8-րդ հորիզոնականում Վարշամ Բորանյանն է:

75 կգ քաշային կարգում համապատասխանաբար 14-րդ և 15-րդ հորիզոնականներում են Արսեն Ջուլֆալակյանը և Կարապետ Չալյանը:

85 կգ կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: