Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով Nissan-ով բախվել է բետոնե պատին


Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով Nissan-ով բախվել է բետոնե պատին
Հունվար 6 14:35 2018

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց 27 շենքի բնակիչ 25-ամյա Արարատ Հակոբյանը իր վարած Nissan Skyline մակնիշի 34 MN 937 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: