Ավտովթար Երեւանում․ կան վիրավորներ


Ավտովթար Երեւանում․ կան վիրավորներ
Հունվար 6 11:50 2018

Հունվարի 6-ին, ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքաի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E240» մակնիշի 35 DM 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ջրվեժ թաղամասի 17-րդ փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող սգո սրահի պատին, ինչի հետևանքով սրահի պատը մասամբ փլուզվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի վրա (մոտ 2 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը և ուղևոր՝ 1978 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ: