Հրդեհ Շիրակի փողոցի տներից մեկում


Հրդեհ Շիրակի փողոցի տներից մեկում
Հունվար 6 10:00 2018

Հունվարի 5-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի ննջասենյակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:45-ին: Մասամբ այրվել են ննջասենյակի պահարանը (մոտ 2քմ), համակարգիչը, ջերմահարվել՝ հյուրասենյակի և խոհանոցի գույքը: