Ողբերգական ավտովթար Արմավիրում. Մահացել է երկու կին


Ողբերգական ավտովթար Արմավիրում. Մահացել է երկու կին
Հունվար 5 13:09 2018

Հունվարի 4-ին Արմավիր-Երեւան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթի ենթարկված կանանցից Սուսաննա Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Արմավիր-Երեւան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետեւանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին եւ 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն եւ Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդ Ալեքսան Մ.-ն վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Աղբյուրի տվյալներով, վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթեւեկելի գոտի, իսկ նա եւ վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարեւանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։