Ավտովթար Դավիթ Անհաղթ փողոցում


Ավտովթար Դավիթ Անհաղթ փողոցում
Հունվար 4 22:00 2018

Հունվարի 4-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում՝ Նոր Տուն խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի 34 FT 354 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) և Volkswagen Vento մակնիշի 33 VS 852 պետհամարանիշի (վարորդ՝ Պ. Մ.) ավտոմեքենաները. Ա. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes E մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: