Մեքենայում հրդեհ է բռնկվել


Մեքենայում հրդեհ է բռնկվել
Հունվար 4 12:45 2018

Հունվարի 4-ին, ժամը 07:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:18-ին, մարվել՝ 07:30-ին:

Այրվել է Mitsubishi մակնիշի 71 QQ 333 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ջ.) ձախակողմյան թափքի պլաստմասե պաշտպանիչը և ցուցիչների վահանակը՝ մասամբ:



loading...