Սարալանջի պողոտայում «BMW X5»-ը շրջվել է ու փակել ճանապարհը


Սարալանջի պողոտայում «BMW X5»-ը շրջվել է ու փակել ճանապարհը
Հունվար 4 11:00 2018

Հունվարի 3-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է՝ փակելով երթևեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգեստանի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում BMW X5 մակնիշի 21 QQ 005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջոցվել պարզել) շրջվել է:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել: