Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է


Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Հունվար 3 22:30 2018

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 36-ամյա Մարգար Մարգարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 55 MM 057 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Արփենիկ Կարապետյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Չարենացավանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել Ոստիկանության Չարենցավանի բաժին:



loading...