Անասնակեր է այրվել


Անասնակեր է այրվել
Հունվար 3 22:10 2018

Հունվարի 2-ին, ժամը 21:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:30-ին, մարվել՝ հունվարի 3-ին, ժամը 14:05-ին:

Այրվել են տանիքի ծածկի սյուները՝ մասնակի և մոտ 500 հակ անասնակեր:



loading...