Ավտովթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին


Ավտովթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին
Հունվար 3 20:50 2018

Հունվարի 3-ին, ժամը 17:13-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 35 CL 715 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: