Ավտոմեքենան արգելափակվել է


Ավտոմեքենան արգելափակվել է
Հունվար 3 20:10 2018

Հունվարի 3-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու արձանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բարեկամություն փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Lexus» մակնիշի 80 GS 888 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:ե