Տաշիր քաղաքում բախվել են «Mitsubishi Pajero»-ն, ՎԱԶ-21144-ն ու «Jeep Grand Cherokee»-ն


Տաշիր քաղաքում բախվել են «Mitsubishi Pajero»-ն, ՎԱԶ-21144-ն ու «Jeep Grand Cherokee»-ն
Հունվար 3 19:11 2018

ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 2-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Տոմեյանի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի 34 MA 810 համարանիշի, Վանո Շահբազյանի վարած ՎԱԶ-21144 մակնիշի 34 ՏN 648 և Արթուր Թովմասյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 RՏ 463 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: