Շիրակի մարզում 24-ամյա վարորդը «Նիվայով» բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց


Շիրակի մարզում 24-ամյա վարորդը «Նիվայով» բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Հունվար 3 15:14 2018

Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Արա Կարապետյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 TR 054 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: 



loading...