Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին


Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Հունվար 3 14:34 2018

Հունվարի 3-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Mercedes E124» մակնիշի 35 MU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Տ. Ն.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և մոտ 2 մ սահել ձորակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: