Պատահար Տաշիր-Գոգավան ճանապարհին. 2 զոհ, 6 վիրավոր


Պատահար Տաշիր-Գոգավան ճանապարհին. 2 զոհ, 6 վիրավոր
Հունվար 3 13:20 2018

Հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, Տաշիր-Գոգավան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21093»-ն այրվել է:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21093»-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտավազդ Մանուկյանը, և նրա ուղևոր` 1997 թ. ծնված Հայկ Պողոսյանը, տեղում մահացել են, իսկ «Մերսեդես-Բենց Ե-320»-ի վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: