Գյուղապետարանն ավերակների է վերածվել․ նոր մանրամասներ Մեծ Պարնիի պայթյունից


Գյուղապետարանն ավերակների է վերածվել․ նոր մանրամասներ Մեծ Պարնիի պայթյունից
Հունվար 3 21:05 2018

Այսօր հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում պայթյուն է տեղի ունեցել Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Պայթյունի հետևանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է: Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը: