Խոշոր վթար Լոռիում. մեքենայից երկու այրված դի են դուրս բերել


Խոշոր վթար Լոռիում. մեքենայից երկու այրված դի են դուրս բերել
Հունվար 3 19:05 2018

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, գրում է shamshyan.com-ը։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա 5 ուղևորներ տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների, վիրավորների ինքնությունը։



loading...