1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Իլհամ Ալիևն Ամանորին հայտարարել է նոր "ազատագրված" տարածքների մասին

Իլհամ Ալիևն Ամանորին հայտարարել է նոր "ազատագրված" տարածքների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորյա ուղերձով է դիմել սեփական ժողովրդին և մի քանի ուշագրավ "բացահայտումներ" արել...Իլհամ բաբայի ուղերձի գրեթե կեսը նվիրված էր "նենգ" և "բարբարոս" հայերին ու Հայաստանի դեմ պայքարին...Իլհամ Ալիևի ելույթից պարզվեց,որ 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանը տարել է մեծ հաղթանակ...Սակայն հայտարարելը մի բան,իսկ իրականությունը՝այլ բան... Ադրբեջանական հասարակությունը որքան էլ զոմբիացված լինի Ալիևների կողմից,միևնույն է` պահանջելու է հաղթանակի ապացույցներ...Մեծ հաղթանակները նախատեսում են բնակավայրերի գրավում թշնամուց...Քանի որ ազերիներն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ մի բնակավայր չէին գրավել,ապա ստիպված են հնարել այդպիսի պատմություններ...Մոտ մեկ տարի է ալիևյան ԶԼՄ-ները սեփական հասարակությանը համոզում են,որ իրենց փառապանծ բանակը ազատագրել է Ջաբարայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղը,որն իրականությանը չի համապատասխանում,քանի որ այդ գյուղը մինչ ապրիլյան կարճատև պատերազմն էլ եղել է ադրբեջանցիների վերահսկողության տակ...Այս ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը մի նոր "ազատագրված" գյուղի անուն նշեց,որը,ինչպես նա է բնութագրում,երկար ժամանակ եղել է թշնամու վերահսկողության տակ... Այդ գյուղի անունն է Շիխարխ,որտեղ ,ըստ Ալիևի,ազերիները կառուցել են բազմաթիվ տներ փախստակաների համար...Խոսքը գնում է Մարտակերտի շրջանի Լենինավան-Մարագա-Մարգունաշեն գյուղի մասին,որն ազերիների կողմից գրավվել է 1992 թ-ի ապրիլի 10-ին...Հետաքրքիր է,ինչու՞ է Իլհամ բաբան թարմացնում ազերիների մոտ Մարգունաշենի մասին հիշողությունները...Պատճառը մեկն է՝կրկին համոզել ազերիներին,որ ալիևյան բանակն իրոք հզոր է և իրոք բնակավայրեր է "ազատագրել" հայերից,այնինչ,այդ բնակավայրերը շատ վաղուց են գտնվում Բաքվի վերահսկողության տակ և բացարձակ ոչ մի կապ չունեն ապրիլյան պատերազմի և Իլհամ Ալիևի հետ...
Ի դեպ,Բաքվի բռնակալին կարելի հիշեցնել,որ մինչ Լենինավան-Մարգունաշենի ազերիների կողմից գրավելը այնտեղ ապրել է 9660 հայ,45 ռուս և 10 ազերի...Այստեղից հետևություն,թե ով ումից է գրավել այդ գյուղը...
Ալիևի բարբաջանք-ելույթից նաև պարզվում է,որ հայերը ավերել են Շուշիի մզկիթը,որը ևս իրականությանը չի համապատասխանում,ինչպես նաև իմանում ենք,որ համաշխարհային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս,քանի որ 2017 թ-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում...
Զարմանալի էակ է ապշերոնյան բռնապետը... Նախ,արցախցիները ընտրություններին մասնակցում և իրենց ղեկավարներ են ընտրում ոչ թե համաշխարհային հանրության կողմից այն ճանաչելու,այլ իրենց երկրի և արցախցիների համար, ուստի բացարձակ միևնույն է,թե ով կճանաչի այդ ընտրությունների լեգիտիմությունը...Երկրորդ՝մինչև հիմա էլ Արցախի տարածքում տեղի ունեցած հանրաքվեները և ընտրությունների արդյունքներն այդ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել,բայց Բաքուն այդքան չէր հրճվել այդ փաստից,որքան հիմա է ցնծության մեջ...Այստեղից հետևություն...Բաքվի բռնապետն այլ բան չունի մատուցելու սեփական հասարակությանը և լուն փիղ դարձնելով` փորձում է այն մատուցել սեփական հասարակությանը որպես մեծ ձեռքբերում Ադրբեջանի համար...
Իլհամ Ալիևն այնքան է խաբել սեփական հասարակությանը,որ ամեն անգամ ստիպված է նոր ստեր հորինել՝ նախորդ հնարածը պաշտպանելու համար...


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1581982241885719

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է