«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պատժախուցը ապակի չունի, անմարդկային պայմաններ են


«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պատժախուցը ապակի չունի, անմարդկային պայմաններ են
Հունվար 2 23:23 2018

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արայիկ Խանդոյանը դեկտեմբերի 31-ին հացադուլի մեջ են եղել։ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն։

Այս գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Խանդոյանը գտնվում է պատժախցում։ Դեկտեմբերի 31-ին է նրան այցելել եւ նկատել, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է։ Նա անմարդկային պայմաններում է եղել։

«Արայիկ Խանդոյանը պատժախցում էր, որի պատուհանն ապակի չուներ։ Նա խիստ ծանր վիճակում էր։ Երեկվա ու այսօրվա վերաբերյալ որեւէ տեղեկություն դեռ չունեմ։ Նրանց կայցելեմ վաղը»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը շեշտեց, որ ամենաառողջ մարդն անգամ չէր կարող այդ սառնամանիքի պայմաններով դիմակայել, իսկ Արայիկ Խանդոյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ։ Նույնիսկ դատական նիստերի ժամանակ հաճախ են Արայիկ Խանդոյանի համար շտապօգնություն կանչում։