Ավտովթար Արագածոտնում. վիրավորներ կան


Ավտովթար Արագածոտնում. վիրավորներ կան
Հունվար 2 21:43 2018

Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 49-ամյա բնակիչ Վարդան Ղեւոնդյանի ՎԱԶ 2106 եւ Երեւանի 47-ամյա բնակիչ Արմեն Ասրյանի Chevrolet Aveo մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով ՎԱԶ 2106-ի վարորդ Վարդան Ղեւոնդյանը եւ ուղեւորները՝ 27-ամյա Արմեն Խուդյանը եւ 34-ամյա Նարինե Խուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, իսկ Chevrolet-ի վարորդն ու ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Ասրյանը եւ 48-ամյա Մեդիա Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն։