Գյումրիում 23-ամյա տղան կտրել է վիզը. նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ


Գյումրիում 23-ամյա տղան կտրել է վիզը. նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ
Հունվար 2 16:18 2018

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրու բնակիչ 23 ամյա Միքայել Ս.-ն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է վիզը կտրելով ինքնասպան լինել: Տղայի նման քայլի դիմելու պատճառը դեռ անհայտ է:

«Գյումրու» ԲԿ-ից «Հայկական Ժամանակ»-ին փոխանցեցին, որ գիշերը 03:50-ին շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է ընդունվել հեմոռագիկ շոկ, պարանոցի աջ կեսի եւ նախաբազկի առաջնային մակերեսի վնասվածքներ, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ երիտասարդ տղա: Նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Վերջինիս առողջական վիճակը ծանր է, թեեւ նկատվում է դրական տեղաշարժ: Դեպքով զբաղվում է ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը: