Հրդեհ Չարենցավանում


Հրդեհ Չարենցավանում
Հունվար 1 19:20 2018

Հունվարի 1-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 8 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:41-ին, մարվել՝ 21:08-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի գույքը: