«Ամեն ինչ մեզանից է կախված». Արծրուն Հովհաննիսյան


«Ամեն ինչ մեզանից է կախված». Արծրուն Հովհաննիսյան
Հունվար 2 03:24 2018

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել.

«Սահմանին կանգնած հարգելի զինվորականներ, զինակիցներ, նրանց ծնողներ ու ընտանիքի անդամներ, հարգելի հայրենակիցներ, ես էլ եմ միանում այսօրվա հազարավոր շնորհավորանքներին:

Թող գալիք տարին լինի հաջողությունների ու թռիչքային ձեռքբերումների տարի: Ամեն ինչ մեզանից է կախված: Լավ սովորենք ու շատ աշխատենք, որ ունենանք մեծ ձեռքբերումներ: Շնորհավորում եմ ողջ ազգիս, շնորհակալություն բոլոր 5000 ընկերներիս ու ավելի քան 110 000 հետևորդներիս: Ես էլ փոխադարձաբար շնորհավորում եմ ձեզ և ուղարկված գեղեցիկ խոսքերի ու տեսանյութերի նման ուզում եմ ձեր կյանքը լինի ձեր ցանկացածի նման գեղեցիկ ու ներդաշնակ:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: