Մահվան ելքով վրաերթ Երևանում


Մահվան ելքով վրաերթ Երևանում
Հունվար 1 14:07 2018

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում



loading...