Տարվա համայնքապետ` Դավիթ Համբարձումյան


Տարվա համայնքապետ` Դավիթ Համբարձումյան
Դեկտեմբեր 30 19:38 2017

ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ ծնվել է 07.08.1986թ-ին Մասիս քաղաքում:

Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը: 2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով բակալավրի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: 2007-2010թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ-ում, որպես ընկերության տնօրեն: 2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ: Դավիթ Մհերի Համբարձումյանին 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2016թ-ի նոյեմբերի 14-ից ստանձնել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի:



loading...