25 տարի անց մանկատանը մեծացած երգիչը վերադառնում է հարազատ օջախ


25 տարի անց մանկատանը մեծացած երգիչը վերադառնում է հարազատ օջախ
Դեկտեմբեր 29 20:45 2017

Իր ձայնով ճանաչման արժանացած Գյումրիի մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը, որը վերջին տարիներին սովորում էր Լեհաստանում, վերադառնում է Հայաստան` վերամիավորվելու իր ընտանիքի հետ:

«Այսօր նորից թռչում եմ Հայաստան` այս անգամ այնտեղ իմ ընտանիքի հետ ապրելու, Նոր տարին դիմավորելու և այսքան տարիների բաժանումից հետո մեր վերամիավորումը վայելելու նպատակով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 25-ամյա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Խորեն Սիմոնյանը Լեհաստանից եկել էր Հայաստան` հանդիպելու իր ծնողների հետ, ովքեր 25 տարի առաջ նրան հանձնել էին Գյումրիի մանկատուն:



loading...