Հայկ Կոնջորյանը կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքից


Հայկ Կոնջորյանը կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքից
Փետրվար 10 11:23 2017

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ առաջադրվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Սիրելի՛ ընկերներ, ես անցնում եմ իմ Ռուբիկոնը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ես ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվելու եմ պատգամավորության թեկնածու թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավիթաշեն շրջանները»,-գրել է Կոնջորյանը:

Նշենք, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաեւ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը: