Մեսսին` Sky Sports-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ռոնալդուն 4-րդն է


Մեսսին` Sky Sports-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ռոնալդուն 4-րդն է
Դեկտեմբեր 26 19:32 2017

Բրիտանական «Sky Sports» պարբերականը հրապարակել է տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է: Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 4-րդ տեղում է:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»)

2. Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)

3. Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)

4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»)

5. Քրիստիան Էրիքսեն (Դանիա, «Տոտենհեմ»)

6. Դրիս Մերտենս (Բելգիա, «Նապոլի»)

7. Ռոմելու Լուկակու (Բելգիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)

8. Կևին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)

9. Սաուլ (Իսպանիա, «Աթլետիկո»)

10. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»)

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: