Մխիթարյանն օգնեց ՄՅՈւ-ին խուսափել պարտությունից


Մխիթարյանն օգնեց ՄՅՈւ-ին խուսափել պարտությունից
Դեկտեմբեր 26 21:50 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Բերնլիին»: Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Էշլի Բարնսը: 36-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը տուգանային հարվածով խփեց Սթիվեն Դեֆուրը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը: Վերջինս «կարմիր սատանաների» երկրորդ գոլը խփեց խաղավերջում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկում:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 43 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: «Բերնլին» 33 միավորով 7-րդ տեղում է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բերնլի»` 2:2

Գոլերը` Լինգարդ (53, 90+1) - Բարնս (3), Դեֆուր (36)